ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատարը հրաժարական է տվել
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատարը հրաժարական է տվել

ԱՄՆ-ի ներքին անվտանգության քարտուղարի պաշտոնակատար, Չեդ Վուլֆը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկատվությունը տարածում են ամերիկյան լրատվամիջոցները ՝ հիմնվելով հենց Վուլֆի կողմից հրապարակված նամակին:

Չեդ Վուլֆը Դոնալդ Թրամփի վարչակազմի երրորդ նախարարն է, ով անցած շաբաթվանից ի վեր հեռացել է իր պաշտոնից: Ավելի վաղ իրենց հրաժարականի մասին հայտարարել էին տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն և կրթության նախարար Բեթսի Դեվոսը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարը համակարգում է մի շարք իրավապահ և անվտանգության գերատեսչություններ, այդ թվում ՝ առափնյա պաշտպանության, ներգաղթի և մաքսային ոստիկանության ծառայությունը, քաղաքացիության և ներգաղթի ծառայությունները, թմրանյութերի և ապօրինի զենքի դեմ վարչությունը, ենթակառուցվածքների և կիբերանվտանգության վարչությունները: