ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ
ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ

ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ: Հայտարարվել է արտակարգ դրություն:

Հեղեղված գետերը վնասել են մայրուղիները, փլուզվել են կամուրջները, տասնյակի բնակավայրեր մնացել են մեկուսացման մեջ: Ավերվել է ավելի քան 500 բնակելի տուն:

Ջրհեղեղը վնասել է նաև այլ նահանգներ: Աղետի գոտուց տարհանվել են հազարավոր մարդիկ: