ԱՄՆ-ի կոնգրեսում հանդիպումները հիմք են տալիս մտածել, որ առավել հզորանում է աջակցությունը մեր երկրի նկատմամբ. Թամար Չուգոշվիլի
ԱՄՆ-ի կոնգրեսում հանդիպումները հիմք են տալիս մտածել, որ առավել հզորանում է աջակցությունը մեր երկրի նկատմամբ. Թամար Չուգոշվիլի

Կոնգրեսում հանդիպումները հիմք են տալիս մտածել, որ առավել հզորանում է ԱՄՆ-ի կոնգրեսում աջակցությունը մեր երկրի նկատմամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մամլո խոսնակ Թամար Չուգոշվիլին՝ կոնգրեսի նորընտիր անդամների հետ հանդիպումներից հետո:

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Թամար Չուգոշվիլու գլխավորությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշտոնական այցի առաջին օրե հանդիպել է նորընտիր կոնգրեսականներ Մայքլ Գեսթին, Ռաս Ֆիչերսին և Սիլվիա Գարսիային:

Թամար Չուգոշվիլու հայտարարությամբ, Ամերիկայի կոնգրեսում կայացել է շատ կարևոր և հետաքրքիր հանդիպում, որտեղ մեր երկրի նկատմամբ հստակ արտահայտվել է երկկուսակցական աջակցություն:

Այցի առաջին օրը խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրենի տեղակալ Բրոք Բիրմանին, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դենիել Թվինինգին և «Ազգային ներդրում ժողովրդավարության համար» (NED) կազմակերպության նախագահ Կառլ Գերշմանին: