ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հաստատել է 1,9 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հաստատել է 1,9 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը հաստատել է 1,9 տրիլիոն դոլարի տնտեսական օգնության փաթեթը: «Հանրապետական» սենատորներից ոչ մեկը չի աջակցել Կոնգրեսի վերին պալատում տնտեսական օգնության ծրագրին:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Սենատի որոշումը անվանել է «հսկայական առաջընթաց» ժողովրդին տված խոստումները կատարելու գործում:

Համավարակի մեկնարկից ի վեր, հաստատված օգնության երրորդ փաթեթը նախատեսում է միանվագ վճար 1 400 ԱՄՆ դոլարի չափով, որը կստանա երկրի բնակչության մեծ մասը:

Բայդենի խոսքով, նման հարկերի բաշխումը կարող է սկսվել այս ամսվա վերջին: Այսպես կոչված ամերիկյան փրկարարական ծրագիրը 350 միլիարդ դոլար է հատկացնում պետական և տեղական կառավարությունների համար, իսկ շուրջ 130 միլիարդ դոլար ՝ դպրոցներին:

Ծրագիրը նաև 49 միլիարդ դոլար է հատկացնում «կովիդ 19»-ի ընդլայնված փորձարկումների և հետազոտությունների համար, ինչպես նաև 14 միլիարդ դոլար պատվաստանյութերի բաշխման համար:

Օրինագիծը ներառում է նաև դրամաշնորհներ փոքր բիզնեսի համար, ինչպես նաև նպատակային միջոցներ, ինչպիսիք են 25 միլիարդ դոլար ռեստորանների և բարերի համար, 15 միլիարդ դոլար ավիաընկերությունների համար և ևս 8 միլիարդ դոլար օդանավակայանների համար, 30 միլիարդ դոլար տարանցման համար, 1,5 միլիարդ դոլար «Ամթրակ» երկաթուղային գծի համար և 3 միլիարդ դոլար տիեզերական արտադրության համար: Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը օրինագիծը կքվեարկի մարտի 9-ին: