ԱՄՆ-ի կոնգրեսը հավանություն է տվել ՈՒկրաինային հակատանկային համակարգերի վաճառքին
ԱՄՆ-ի կոնգրեսը հավանություն է տվել ՈՒկրաինային հակատանկային համակարգերի վաճառքին

ԱՄՆ-ի Կոնգրեսը աջակցել է ՈՒկրաինային հակատանկային համակարգերի վաճառքին: Այս մասին լրատվությունը տարածել է «Բլումբերգը» հենվելով սեփական աղբյուրին:

Ինչպես հայտնի է, նշված պայմանագիրը քննարկվում է ՈՒկրաինայի համար նախատեսված 250 միլիոնանոց օգնությանը զուգահեռ: 39 միլիոն դոլար արժողությամբ գործարքը նախատեսում է  Ուկրաինային վաճառել Ջավելին մակնիշի  150 հակատանկային հրթիռ և երկու կայան:

Հրատարակչության լրատվությամբ, Ուկրաինան զենքի մատակարարումները պահանջել է մինչ  Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցը: Պաշտոնական Վաշինգտոնը չի մեկնաբանել Ուկրաինային լրացուցիչ հրթիռային համակարգերի վաճառքը:

2018 թվականին ԱՄՆ-ը Ուկրաինային վաճառել էր  200 Ջավելին և 37 արձակող կայան: