ԱՄՆ-ի կողմից նվիրաբերված «Pfizer» պատվաստանյութի կես միլիոն դոզան ներկրվել է Վրաստան
ԱՄՆ-ի կողմից նվիրաբերված «Pfizer» պատվաստանյութի կես միլիոն դոզան ներկրվել է Վրաստան

ԱՄՆ-ի կողմից նվիրաբերված «Pfizer» պատվաստանյութի կես միլիոն դոզան ներկրվել է Վրաստան:

Պատվաստանյութով բեռնված ինքնաթիռն գիշերը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը օդանավակայանում մասնակցել են կես միլիոն դոզա «Pfizer» պատվաստանյութի ներկրմանը նվիրված միջոցառմանը:

Ըստ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան, սա ԱՄՆ կառավարության կողմից նվեր է վրաց ժողովրդին՝ որպես Բայդեն-Հարիս վարչակազմի պատվաստանյութի գլոբալ բաշխման նախաձեռնության շրջանակներում:

ԱՄՆ կառավարության և անմիջականորեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման համաձայն, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում ասաց, որ «Pfizer» պատվաստանյութի մի քանի հարյուր հազար դոզա փոխանցվելու է Վրաստանին: