ԱՄՆ-ի կողմից այլ երկրների համար ֆինանսական օգնություն տրամադրելու ժամանակ, գնահատման չափորոշիչներից մեկը լինելու է կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը. «Պոլիտիկո»
ԱՄՆ-ի կողմից այլ երկրների համար ֆինանսական օգնություն տրամադրելու ժամանակ, գնահատման չափորոշիչներից մեկը լինելու է կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը. «Պոլիտիկո»

«Պոլիտիկոյի» լրատվությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այլ երկրների համար ֆինանսական օգնություն տրամադրելու ժամանակ, գնահատման չափորոշիչներից մեկը լինելու է կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը:

Ինչպես փոխանցում է ազդեցիկ ամերիկյան հրատարակչությունը, համապատասխան օրինագիծը դեռ քննարկման փուլում է: Սակայն թե օրենքը ընդունվի առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության կմնան Վաշինգթոնի բազմաթիվ դաշնակիցներ:

Ենթադրվում է, որ այս կամ այլ պետությունում կրոնական փոքրամասնությունների իրավիճակը հաշվի կառնվի մարդասիրական օգնություն ցուցաբերելիս: Սակայն չի բացառվում, որ հետագայում այդ չափանիշը կիրառվի նաև ռազմական օգնություն ցուցաբերելիս:

Ըստ «Politico»-ի, համապատասխան արձանագրության վրա աշխատում են ՝ Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը և փոխնախագահի ապարատը:

Նշված փոփոխությունները հաստատելու դեպքում, կփոխվի ԱՄՆ-ի ֆինանսական օգնություն ստացողների ցուցակը: