ԱՄՆ-ի կառավարության օժանդակությամբ շփման գծի հարակից գյուղերում կֆինանսավորվեն նոր ձեռնարկություններ
ԱՄՆ-ի կառավարության օժանդակությամբ շփման գծի հարակից գյուղերում կֆինանսավորվեն նոր ձեռնարկություններ

«Գործընկերային հիմնադրամի» և «USAID Zrda»-ի համատեղ նախագծով օկուպացնող գոտու (Աբխազիա և «Հարավային Օսեթիա») հարակից գյուղերում ֆինանսավորվելու են նոր ձեռնարկություններ: Նախագիծն իրականացնում է «Գործընկերային հիմնադրամը» և նրա դուստր ընկերություն «Սթարթափ Վրաստանը»:

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախագծի շրջանակներում «Նոր ձեռնարկություններ՝ շփման գոտու հարակից գյուղերում» վերտառությամբ, դրամաշնորհի տեսքով հատկացնելու է 500 000 լարի, որով ֆինանսավորվելու են «Սթարթափ Վրաստանի» հաղթողները: Սկսնակ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվում օկուպացնող գոտու հարակից գյուղերում սկսել նորարարական նորույթների վրա ուղղված բիզնես:

«Գործընկերային հիմնադրամի» և «USAID Zrda»-ի համատեղ նախագծի շնորհանդեսը խորհրդանշորեն կայացել է Էնգուրիի կամրջից 600 մետր հեռավորության վրա գտնվող Ռուխի առևտրի կենտրոնում:

«Գործընկերային հիմնադրամի» և «USAID Zrda»-ի համատեղ նախագծին մասնակցելու համար հայտեր հնարավոր է ուղարկել «www.startup.gov.ge» կայքէջի միջոցով: