ԱՄՆ-ի կապիտոլիումի շենքում հայտարարվել է արտակարգ դրություն
ԱՄՆ-ի կապիտոլիումի շենքում հայտարարվել է արտակարգ դրություն

ԱՄՆ-ի կապիտոլիումի շենքում հայտարարվել է արտակարգ դրություն: Նախնական տեղեկությանմբ, շենքի մոտակայքում նկատել են ծուխ, որից հետո փակվել է կապիտոլիումի համալիրը և իրավիճակը գնահատվել է «արտաքին վտանգ»:

Կապիտոլիումի շենքից անհնար է դուրս գալ կամ ներս մտնել:

Անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում, խուսափել շենքին մոտենալուց:

Կապիտոլիումի հարակից տարածքից տարհանում են մարդկանց, որոնք ներկա էին երդմնակալության արարողությանը: