ԱՄՆ-ի հետախուզության ծառայության ղեկավարը լքում է պաշտոնը
ԱՄՆ-ի հետախուզության ծառայության ղեկավարը լքում է պաշտոնը

ԱՄՆ-ի հետախուզության ծառայության ղեկավար, Դոն Քոաթսը մոտ օրերին լքելու է պաշտոնը:

«Ռոյտերի» (Reuters)  լրատվությամբ, հետախուզության ծառայության ղեկավարը ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտելու և Իրանի և Հյուսիսային Կորեայի հարցերով անհամաձայնություն ունի Դոնալդ Թրամփի հետ:

«Ռոյտերը» գրում է, որ ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել ներկայացուցիչների պալատի  անդամ, հանրապետական Ջոն Ռատկլիֆին: