ԱՄՆ-ի հետ ռազմական գործընկերության 10-ամյա հոբելյանի հետ կապված հռչակագիրը անհավանական հնարավորություններ է ստեղծում երկու ազգերի համար
ԱՄՆ-ի հետ ռազմական գործընկերության 10-ամյա հոբելյանի հետ կապված հռչակագիրը անհավանական հնարավորություններ է ստեղծում երկու ազգերի համար

ԱՄՆ-ի հետ ռազմական գործընկերության 10-ամյա հոբելյանը նշելիս մի քանի օր առաջ ստորագրվել է նոր հռչակագիր, որը անհավանական հնարավորություններ է ստեղծում երկու ազգերի համար, մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ ազգային անվտանգության մասում և հիմա ժամանակն է առաջ քաշել տնտեսական ուղղությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Դալասի համաշխարհային հարաբերությունների խորհրդի հետ հանդիպմանը:

Վարչապետը խոսքով ելույթի ժամանակ զրուցել է անկախության վերականգնւմից մինչ օրս Վրաստանի ունեցած ձեռքբերումների մասին և նշել, որ աժանձնահատուկ փոխակերպում է իրականացվել վերջին մի քանի տարվա ընթացքում:

Կառավարության ղեկավարն ընդգծել է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունը, որ այսօր ամենաբարձր մակարդակի է և ընդգծել առևտրատնտեսական կապերի ակտիվացման նշանակությունը:

«Ցանկանում ենք ավելի շատ ամերիկյան ընկերություն տեսնել Վրաստանում և ավելի շատ ամերիկյան ընկերություն որպես հարթակ օգտագործի Վրաստանը՝ աշխարհի մեր հատվածում առևտրական հարաբերությունների և ապրանքի իրացման համար»,- նշել է Մամուկա Բախտաձեն:

Խոսքով ելույթի ավարտին Վրաստանի վարչապետը պատասխանել է համաշխարհային հարաբերությունների խորհրդի անդամների հարցերին:

Տեղեկությունն այս մասին տարածում է վարչապետի մամլո ծառայությունը: