ԱՄՆ-ի հետ միջուկային պայմանագրի փլուզումից հետո, Ռուսաստանը նոր հրթիռներ կստեղծի. Վլադիմիր Պուտին
ԱՄՆ-ի հետ միջուկային պայմանագրի փլուզումից հետո, Ռուսաստանը նոր հրթիռներ կստեղծի. Վլադիմիր Պուտին

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջուկային պայմանագրի փլուզումից հետո, Ռուսաստանը նոր հրթիռներ կստեղծի ,- այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Վլադիվոստոկում կայացած արևելյան տնտեսական համաժողովին ելույթի ժամանակ:

Վլադիմիր Պուտինի խոսքով, չնայած նոր հրթիռների ստեղծմանը, Մոսկվան դրանք չի տեղադրի այնքան ժամանակ, քանի դեռ դա չի անի Վաշինգտոնը: Ռուսաստանի նախագահի հայտարարությամբ, այն փաստը, որ ԱՄՆ-ն ցանկանում է նոր հրթիռներ տեղակայել Ճապոնիայում և Հարավային Կորեայում, մտահոգիչ է և վրդովեցուցիչ, քանզի ամերիկյան նոր հրթիռները կարող են ծածկել Ռուսաստանի տարածքի զգալի մասը:

«Փոքր և միջին հեռահարության միջուկային հրթիռների» պայմանագրից Վաշինգթոնը դուրս է եկել անցած ամիս: «Իսկանդեր Էմ» հրթիռի ստեղծման պատճառով, ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է համաձայնագիրը խախտելու մեջ: