ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գտնում են, որ դեկտեմբերին իրականացրած կիբերհանցագործությունների պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գտնում են, որ դեկտեմբերին իրականացրած կիբերհանցագործությունների պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գտնում են, որ Ռուսաստանը պատասխանատու է դեկտեմբերին տեղի ունեցած կիբերհարձակումների համար: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ազգային անվտանգության գործակալության, ազգային հետախուզության տնօրենի վարչության և տեղեկատվության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության համատեղ հայտարարության մեջ:

Ինչպես հայտարարում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, Ռուսաստանին առնչվող անձինք կամ կառույցները լիովին պատասխանատու են դեկտեմբերին ԱՄՆ-ի պետական ​​և հասարակական կազմակերպությունների համակարգչային ցանցերի վրա նպատակային հարձակման համար:

«Մենք կարծում ենք, որ հարձակման թիրախը հետախուզական տվյալների հավաքագրումն էր», – ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, հատուկ ծառայությունները նշում են, որ միջադեպի հետաքննությունը դեռ չի ավարտվել: Փորձագետների կարծիքով, դեկտեմբերին կայացած կիբերհարձակման ժամանակ տուժել են համակարգչային համակարգերի անվտանգության վրա աշխատող «Solar Winds» ընկերության 18 հազար պետական ​​կամ մասնավոր սպառողներ:

Ռուսաստանի իշխանությունները հերքում են հաքերային հարձակմանը իրենց մասնակցությունը: