ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ հաստատել է պատժամիջոցներ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ հաստատել է պատժամիջոցներ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ հաստատել է պատժամիջոցներ:

Ֆինանսական դեպարտամենտի լրատվությամբ, Մոհամադ Ջավադ Զարիֆի ցանկացած ակտիվ ԱՄՆ-ի տարածքում սառեցվելու են:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարությամբ, Ջավադ Զարիֆն իրականացնում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի անխոհեմ քաղաքականությունը:

«ԱՄՆ-ն հստակ ազդանշան է հղում իրանական վարչակարգին այն մասին, որ վերջերս այդ երկրի դրսևորած պահվածքն անընդունելի է»,- ասել է Մնուչինը:

Վաշինգթոնի կողմից պատժամիջոցների հաստատմանը արձագանքել է Իրանի արտաքին գործերի նախարարը: Մոհամադ Ջավադ Զարիփի խոսքով, ԱՄՆ-ի որոշումներն իր վրա ազդեցություն չեն ունենա, քանզի նա Իրանի սահմաններից դուրս ունեցվածք չունի: