ԱՄՆ-ի և Թալիբանի միջև ավարտվել է բանակցությունների 8-րդ փուլը
ԱՄՆ-ի և Թալիբանի միջև ավարտվել է բանակցությունների 8-րդ փուլը

ԱՄՆ-ի և Թալիբանի միջև ավարտվել է բանակցությունների 8-րդ փուլը: Կողմերը քննարկում են պայմանագիրը, որը Վաշինգտոնին հնարավորություն կտա ավարտել ամենաերկար պատերազմը և Աֆղանստանից դուրս բերել զորքը:

Բանակցությանը ներգրավված կողմերն իրենց առաջնորդների հետ միասին ապագա քայլերի առնչությամբ անցկացնելու են խորհրդակցություններ: ԱՄՆ-ի և Թալիբանի միջև բանակցություններն ընթանում են Քաթարում: Համաձայնության գալու դեպքում Աֆղանստանից դուրս է բերվելու ԱՄՆ-ի զորքը, իսկ փոխարենը Թալիբանը պատասխանատվություն է ստանձնելու, որը Աֆղանստանը չի օգտագործվի որպես արտասահմանում հարձակումների ծրագրման բազա: