ԱՄՆ-ի դեսպանությունը խորհրդարանի անդամներին շնորհավորում է Վրաստանի ընտրական համակարգի վերաբերյալ, սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունելու կապակցությամբ
ԱՄՆ-ի դեսպանությունը խորհրդարանի անդամներին շնորհավորում է Վրաստանի ընտրական համակարգի վերաբերյալ, սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունելու կապակցությամբ

Սա կարևոր առաջին քայլն է խորհրդարանական բազմակարծության բարձրացման ուղղությամբ,- այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ, որը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուք էջում:

«Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը խորհրդարանի անդամներին շնորհավորում է Վրաստանի ընտրական համակարգի վերաբերյալ, սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունելու կապակցությամբ: Սա կարևոր առաջին քայլն է խորհրդարանական բազմակարծության բարձրացման ուղղությամբ: Հուսով ենք, որ այս օրենսդրական փոփոխությունները լայն աջակցություն կունենան հետագայում ևս, և կոչ ենք անում բոլոր կողմերին ամբողջությամբ կատարել մարտի 8-ի համաձայնագիրը», – ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության ֆեյսբուք էջում:

136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր: