ԱՄՆ-ը Վրաստանին օգնության տեսքով կտրամադրի 105 միլիոն 320 հազար դոլլար
ԱՄՆ-ը Վրաստանին օգնության տեսքով կտրամադրի 105 միլիոն 320 հազար դոլլար

Կոնգրեսում ժողովրդավարականները և հանրապետականները համաձայնել են 1,3 տրիլիոն բյուջեի հաստատման շուրջ: Բյուջեի շուրջ քննարկումներն ընթանում են մեկ շաբաթվա ընթացքում: Պաշտպանության և ռազմական բյուջեն կազմում է 700 միլիարդ դոլար, որը նշանակում է, որ նախորդ տարիների հետ համեմատ պաշտպանության բյուջեն ավելացել է 13%-ով:

ԱՄՆ-ի նոր բյուջեի նախագիծը նկատի ունի Վրաստանի և Ուկրաինայի համար գումարի տրամադրում: Խոսքը 105 320 000 դոլլարի մասին է, որը կտրամադրվի Վրաստանին՝ օգնության տեսքով, իսկ Ուկրաինային՝ 420 700 000 դոլլար:

Կոնգրեսի ներկայացուցչական պալատի խոսնակ Փոլ Ռայանը նշված նախագիծը որակել է նոր դարաշրջանի սկիզբ:

Նշված բյուջեն նկատի ունի նաև Մեքսիկա-ԱՄՆ-ի սահմանին պատի շինարարության համար տրամադրված գումար: Դրա համար նախատեսված է 1,6 միլիարդ դոլլար: