ԱՄՆ-ը վերսկսել է հատուկ գործողությունը այսպես կոչված Իսլամական պետության դեմ
ԱՄՆ-ը վերսկսել է հատուկ գործողությունը այսպես կոչված Իսլամական պետության դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրաքի հետ միասին վերսկսել է հատուկ գործողությունը, այսպես կոչված Իսլամական պետության դեմ:

Ըստ «New York Times»-ի, համատեղ գործողության վերսկսումը երկու երկրների զինվորականների ցանկությունն էր, քանզի հնարավոր է ջիհադիստները ուժեղացնել կոալիցիյին հաղթելու իրենց քարոզչությունը:

Համատեղ գործողությունները վերսկսվել են հունվարի 15-ին: Միացյալ Նահանգները հատուկ գործողությունները դադարեցրել էր Իրաքում ՝ ԱՄՆ-ի ռազմակայանի վրա հարձակվելուց հետո:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում վատթարացել  է հունվարի 3-ից հետո, երբ ԱՄՆ ռազմական ավիացիան սպանել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի մահից հետո, Իրանը հրթիռակոծել  է Իրաքում տեղակայված ԱՄՆ-ի երկու ռազմակայանը: Միևնույն ժամանակ, Իրաքի խորհրդարանը պահանջեթ է երկրի տարածքից դուրս բերել արտասահմանյան ուժերը: