ԱՄՆ-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված համերաշխություն է հայտնում Ֆրանսիային
ԱՄՆ-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված համերաշխություն է հայտնում Ֆրանսիային

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված համերաշխություն է հայտնում Ֆրանսիային և անհրաժեշտություն դեպքում, հայտնում օգնության պատրաստակամություն: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հայտարարությունում:

Դրա հետ մեկտեղ, գերատեսչության տեղեկությամբ, Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանությունը շարունակում է աշխատանքը արտակարգ ռեժիմում և Ֆրանսիայում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է անում զգուշանալ:

Դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում սուրբծննդյան շուկայում 29-աամյա Շերիֆ Շեքաթը կրակ բացեց և սպանեց երեք մարդու, վնասեց 13-ին: Հարձակվողին, որը զինծառայողների հետ երկկողմ հրաձգության ժամանակ վիրավորվեց, հաջողվեց տաքսիով փախչել դեպքի վայրից: Այժմ ընթանում են նրա որոնողական աշխատանքները:

Թողնել մեկնաբանություն