ԱՄՆ-ը շարունակում է զինել Ռուսաստանի բռնագրավման դեմ պայքարող Վրաստանին. Մայք Փոմփեո
ԱՄՆ-ը շարունակում է զինել Ռուսաստանի բռնագրավման դեմ պայքարող Վրաստանին. Մայք Փոմփեո

ԱՄՆ-ը շարունակում է զինել Ռուսաստանի էքսպանսիոնիզմի դեմ պայքարող Վրաստանին,- այս մասին ասվում է ԱՄՆ-ի պետական քարտուղարի պաշտոնին ներկայացված Մայք Փոմփեոյի խոսքում, որով նա այսօր ելույթ է ունենալու սենատի առջև:

«ԱՄՆ-ը զենք է մատակարարում Ռուսաստանի էքսպանսիոնիզմի դեմ պայքարող արի տղամարդկանց և կանանց՝ Վրաստանում և Ուկրաինայում»,- ասվում է Մայ Փոմփեոյի ելույթի տեքստում, որը տարածել է Associated Press գործակալությունը:

Փոմփեոն այսօր կոնգրեսում ելույթ ունենալիս հայտարարելու է, որ ավարտված է ԱՄՆ-ի մեղմ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:

«Ռուսաստանը շարունակում է ագրեսիան և դա ԱՄՆ-ի բազմամյա մեղմ քաղաքականության հետևանքն է: Այժմ այս քաղաքականությունը ավարտված է»,- ասվում է Փոմփեոյի խոսքում: