ԱՄՆ-ը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ
ԱՄՆ-ը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ

Ամերիկայի Միացյալ նահանգները Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում է Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունն այս մասին տարաում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Ընտրությունները ժողովրդավարության հիմքն են և այս տրամադրությամբ մենք համաձայն ենք ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականի հետ, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կոնկրետ էր և թեկնածուներն ունեին ազատ ընտրարշավ վարելու հնարավորություն: Ինպես նաև, այլ խախտումների հետ միասին, կիսում ենք միջազգային և տեղի դիտորդական առաքելությունների վրդովմունքը պետական ռեսուրսները մի մասի օգտին ոչ պատշաճ կիրառելու մասին: Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը, վերացնել ԵԱՀԿ-ի առաքելության և այլ դիտորդների կողմից նշված խախտումները և պատրաստ ենք այդ ջանքերում օգնել նրանց:

Միացյալ նահանգները և Վրաստանը կան և կլինեն ամուր գործընկերներ: Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ժողովրդավարությանը, բարօրությանը, տարածքային ամբողջականությանը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Աջակցում ենք Վրաստանի արևմտյան ինտեգրմանը և պատրաստ ենք  մեր բարեկամների հետ աշխատել այս երկրի հաջողության համար»,- նշված է դեսպանության կողմից տարածած հայտարարությունում: