ԱՄՆ-ը Ռուսաստանին զգուշացնում է, չմիջամտել Վենեսուելայի գործերին
ԱՄՆ-ը Ռուսաստանին զգուշացնում է, չմիջամտել Վենեսուելայի գործերին

ԱՄՆ-ը Ռուսաստանին զգուշացնում է, չմիջամտել Վենեսուելայի գործերին: Հայտարարությունն արել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ղեկավար Մայք Փոմփեոն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դժգոհ է Վենեսուելայում Ռուսաստանի գործողություններից: Պետական դեպարտամենտում հայտարարում են, որ Ռուսաստանը առավել շատ է լարում Լատինական Ամերիկայի այս երկրներում առկա բարդ իրավիճակը: Ամերիկայի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է անում, դադարեցնել «ապակառուցողական վարքը» Վենեսուելայում:

Մարտի 24-ին, Վենեսուելայի մայրաքաղաքում վայրէջք են կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող ինքնաթիռները: Մամուլի տեղեկությամբ, օդանավներով Վենեսուելա են մեկնել ռուս զինվորականները, որոնք Վենեսուելայի իշխանության հետ կանցնեն խորհրդակցություններ ռազմական ոլորտում: