ԱՄՆ-ը փախստականներին ընդունելու քվոտան 2019 թվականին նվազեցնելու է ևս 15 000-ով
ԱՄՆ-ը փախստականներին ընդունելու քվոտան 2019 թվականին նվազեցնելու է ևս 15 000-ով

Ամերիկայի Միացյալ Նահանգները 2019 թվականին ընդունելու է շուրջ 30 000 փախստականի: Այս մասին հայտարարել է պետական քարտուղար Մայք Փոմփեոն: Այսպիսով, իշխանության կողմից փախստականներին ընդունելու համար սահմանված պատնեշը նվազել է 15 000-ով: 2018 ֆիսկալ տարում ԱՄՆ-ը նկատի ուներ ընդունել 45 000 փախստականի:

«Մենք պատրաստվում ենք բնակեցնել 30 000 փախստականի՝ նոր լիմիտի համապատասխան, ինչպես նաև քննաարկել 280 000 փնտրողի դիմում»,- նշել է Փոմփեոն:

Պետական քարտուղարի հայտարարությամբ, այժմ ԱՄՆ-ի տարածքում ապաստան է փնտրում 800 000 մարդ, որոնք սպասում են իրենց դիմումի քննարկմանը:

Մայք Փոմփեոյի խոսքով, ԱՄՆ-ը ամենամեծահոգի երկիրն է աշխարհում, երբ խոսքը վերաբերում է պաշտպանության վրա հիմնված իմիգրացիային: