ԱՄՆ-ը պետք է հզորացնի Վրաստանին աջակցությունն անվտանգության սեկտորում - ԱՄՆ-ի ազգային պաշտպանության բյուջեի նախագիծը
ԱՄՆ-ը պետք է հզորացնի Վրաստանին աջակցությունն անվտանգության սեկտորում - ԱՄՆ-ի ազգային պաշտպանության բյուջեի նախագիծը

Ամերիկայի միացյալ նահանգները պետք է հզորացնի Վրաստանին աջակցությունն անվտանգության սեկտորում,- այս մասին խոսվում է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության 2019 թվականի բյուջեի ուղղումների նախագծում:

Փաստաթղթում խոսվում է պաշտպանության օգնության մասին, «որն ուղղված է Վրաստանի պաշտպանական հնարավորություններին և պատրաստակամության հզորմանը: Ինչպես նաև Վրաստանի ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշների հետ համատեղելիության բարելավման»:

Օրինագծում նշված է, որ Վրաստանը և Ուկրաինան պետք է ներգրավվեն Սև ծովում նախատեսված զորավարժություններին:

Եվս մեկ կետում ասվում է, որ ԱՄՆ-ը պետք է հաստատի ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության նկատմամբ հավատարմությունը և այդ թվում Վրաստանի դաշինքին ապագա անդամակցության աջակցությունը:

Դրա հետ մեկտեղ, փաստաթղթի համաձայն, ԱՄՆ-ը Ուկրաինային նախատեսում է տրամադրել 250 միլիոն դոլլարի ռազմական օգնություն:

Փաստաթուղթն արդեն աջակցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը: