ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի տեղեկության նախարարին
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի տեղեկության նախարարին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի տեղեկության նախարար Մոհամեդ Ջավադ Ազարին սահմանել է պատժամիջոցներ: Դրա պատճառը բողոցի ցույցերի ժամանակ երկրում համացանցի աշխատանքը սահմանափակելն է:

«Իրանի առաջնորդը քաջ գիտակցում է, որ բաց և ազատ համացանցը լավ է ցույց տալիս նրանց անօրեն կառավարումը, ուստի նրանց սահմանափակում են համացանցի հասանելիությունը»,- հայտարարել են Ամերիկայի գանձարանի դեպարտամենտում:

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ կառավարության որոշմամբ սահմանափակվել էր համացանցի աշխատանքը, որի պատճառով բնակչությանը չէր հաջողվում հաղորդակցվել միմյանց հետ: