ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ` Կիմ Չեն Ինի եղբոր սպանության ժամանակ քիմիական զենք կիրառելու համար
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ` Կիմ Չեն Ինի եղբոր սպանության ժամանակ քիմիական զենք կիրառելու համար

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության ժամանակ քիմիական զենք կիրառելու համար: Այս մասին հայտնում է Պետդեպը:

«Այս պատժամիջոցները համալրում են ԱՄՆ-ում գոյություն ունեցող բազմակողմանի պատժամիջոցները՝ ուղղված հյուսիսկորեական ապօրինի գործունեության դեմ: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այս որոշումը 2018 թ. մարտի 5-ին Դաշնային գրանցամատյանում հրապարակելու պահից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ փետրվարի 22-ին ԱՄՆ-ը պարզել է, որ Փխենյանը VX մարտական քիմիական թունավոր նյութ է կիրառել Կիմ Չեն Նամի սպանության համար: Կիմ Չեն Ինի եղբայրը սպանվել է փետրվարի 13-ին Կուալա-Լումպուրի օդանավակայանում: