ԱՄՆ-ը պատրաստվում է անցկացնել Եվրոպայում, վերջին 25 տարվա ընթացքում ամենալայնամասշտաբ զորավարժությունները
ԱՄՆ-ը պատրաստվում է անցկացնել Եվրոպայում, վերջին 25 տարվա ընթացքում ամենալայնամասշտաբ զորավարժությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգները գարնանը պատրաստվում է անցկացնել Եվրոպայում, վերջին 25 տարվա ընթացքում ամենալայնամասշտաբ զորավարժությունները: Այս մասին հայտարարել է ամերիկացի գեներալ-մայոր Բերի Սիգուինը, ով Բելգիայում ՆԱՏՕ-ի ռազմական շտաբում դաշնակիցների գործողությունների ղեկավար:

Սառը պատերազմից հետո սա Եվրոպայում ԱՄՆ-ի ամենալայնամասշտաբ զորավարժությունն է լինելու: Զորավարժության կենտրոնը լինելու է Գերմանիան: 2020 թվականի ապրիլի և մայիսին ԱՄՆ-ից Եվրոպա կտեղափոխեն 20 հազար ամերիկացի զինվորականի:

ԱՄՆ-ից տեղափոխված զորամիավորումներին կմիանան նաև Եվրոպայում տեղակայված ամերիկյան զինված ուժերը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները:

Զորավարժությանը մասնակցելու է 37 հազար զինծառայող: