ԱՄՆ-ը պաշտոնապես լքել է «Բաց երկնքի համաձայնագիրը»
ԱՄՆ-ը պաշտոնապես լքել է «Բաց երկնքի համաձայնագիրը»

Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես լքել է «Բաց երկնքի մասին» պայմանագրից: Այս մասին տեղեկությունը տարածում է պետքարտուղարությունը:

Ինչպես նշված է պետքարտուղարության խոսնակ, Քեյլ Բրաունի հայտարարության մեջ, մայիսի 22-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր «Բաց երկնքի համաձայնագրից» դուրս գալու մասին: Ուղիղ վեց ամիս անց որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ:

«Բաց երկնքի համաձայնագիրը» միավորում է 34 պետություն և համաձայն այդ պայմանագրի, այդ երկրների ավիացիան կարող է հսկիչ թռիչքներ իրականացնել այլ պետությունների տարածքում: «Բաց երկնքի համաձայնագիրը» ձևակերպվել է 1992 թվականին, Հելսինկիում:

Մայիսին համաձայնագրից հեռացման պատճառ ԱՄՆ-ը անվանել են Ռուսաստանի կողմից պայմանների չկատարելը, այդ թվում `Վրաստանի բռնազավթված տարածքների երկայնքով հսկիչ թռիչքների արգելումը: