ԱՄՆ-ը մոտ ապագայում պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանին
ԱՄՆ-ը մոտ ապագայում պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանին

ԱՄՆ-ը մոտ ապագայում պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանին,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի գանձարանի դեպարտամենտի ղեկավարը:

Սթիվեն Մնուչինի խոսքով, պատժամիջոցները կտարածվեն ԱՄՆ-ի կողմից հրապարակված այսպես կոչված «Կրեմլի ցուցակում» մտցված անձանց վրա:

Հունվարին հրապարակված «Կրեմլի զեկույցում» հայտնվել էր 114 ռուս քաղաքական գործիչ, այդ թվում Ռուսաստանի նախագահի վարչության և կառավարության անդամներ, ինչպես նաև 96 ռուս գործարար: