ԱՄՆ-ը մնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հստակ աջակցողը. ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար
ԱՄՆ-ը մնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հստակ աջակցողը. ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ ունեցած հեռախոսազրույցին արձագանքել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Արդյունավետ զրույց եմ ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ: ԱՄՆ-ը մնում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հստակ աջակցողը: Պաշտպանության նախարարությունը գնահատում է մեր ռազմավարական գործընկերությունը և հավատարիմ է մեր ընդհանուր անվտանգության շահերի ամրապնդմանը», – ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լլոյդ Օստինի միջև կայացել է հեռախոսազրույց: Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցության հարցեր և ապագա ծրագրերը: