ԱՄՆ-ը Մեքսիկայի սահմանի մոտ է տեղափոխում ռազմական տեխնիկա
ԱՄՆ-ը Մեքսիկայի սահմանի մոտ է տեղափոխում ռազմական տեխնիկա

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հարավային սահմանի մոտ տեղափոխել են ռազմական տեխնիկա: Բեռնատար ինքնաթիռների միջոցով Սան-Անտոնիոյի ռազմաբազայում տեղակայվել է տասնյակ հավելյալ տեխնիկա:

Օրեր առաջ Պենտագոնը հայտարարել էր երկու երկրի սահմանի մոտ ավելիլ քան հինգ հազար ռազմական զինծառայող ուղարկելու մասին: Մեքսիկայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանին ռազմական ակտիվացումը կապված է միգրանտների քարավանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ: Նա նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնող միգրանտներից կանգնեցնելու համար կկիրառեն ռազմական զինծառայողներին: