ԱՄՆ-ը կրճատում է պաղեստինցի փախստականներին տրամադրվող օգնությունը
ԱՄՆ-ը կրճատում է պաղեստինցի փախստականներին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ-ի վարչակազմը որոշում է կայացրել կրճատել ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալությանն արվող վճարումները՝ 125 միլիոն դոլարից մինչեւ 60 միլիոն դոլար:

Այդ մասին հունվարի 16-ին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությունը:

«Եկել է մյուս երկրների ժամանակը, որոնցից մի քանիսն ավելի ունեւոր են՝ ստանձնելու պատասխանատվությունը տարածաշրջանի կայունության եւ եւ անվտանգության համար»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշված է, որ 60 միլիոն դոլարը, Պետդեպի կարծիքով՝ ֆինանսավորման բավականաչափ ծավալ է, որպեսզի գործակալությունը շարունակի աշխատանքը:

ՄԱԿ-ի Մերձավորարեւելյան գործակալությունն ապահովում է պաղեստինցի ուսուցիչների եւ բուժաշխատողների աշխատավարձերի վճարումը Հորդանանում, Գազայի հատվածում եւ Արեւմտյան ափին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ մտադիր է կրճատել պաղեստինցիների օգնությունն այն բանից հետո տեղի ունեցած անկարգությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: