ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին, կատարել հրադադարի համաձայնագրի պարտավորությունը
ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին, կատարել հրադադարի համաձայնագրի պարտավորությունը

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունը և դադարեցնել կրակը քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից սոցիալական «թվիթեր» ցանցում հրապարակված հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել կրակը քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը: Մենք ցավում ենք մարդկային կորուստների պատճառով և հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոի հայտարարության մեջ:

 

Թողնել մեկնաբանություն