ԱՄՆ-ը կարող է Վրաստանին օգնել երկրի կառավարության կողմից ձեռնարկած «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» նախաձեռնության առավել արդյունավետ իրագործմանը
ԱՄՆ-ը կարող է Վրաստանին օգնել երկրի կառավարության կողմից ձեռնարկած «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» նախաձեռնության առավել արդյունավետ իրագործմանը

ԱՄՆ-ը կարող է առավել ակտիվ գործընթացում համոզել գործընկերներին, որպեսզի առավել լավ յուրացնեն, որ ռուսական զորքի ներկայությունը Վրաստանում Վրաստանի տարածքների օկուպացիա է,- այս մասին հայտարարում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փորձագետ «Հերիթեյջ ֆոնդի» հետազոտող Լյուք Քոֆին:

Նրա գնահատմամբ, Վրաստանի վարչապետի պաշտոնում Մամուկա Բախտաձեի այցը ԱՄՆ հարմար պահին է ընթանում և կարևոր է, որ Վաշինգտոնում ամերիկացի և վրաց առաջնորդները հավաքվում են երկկողմ հարաբերության հաստատմանն անհրաժեշտ նոր քայլերը քննարկելու համար:

«Թրամփի վարչությունը Վրաստանին պաշտպանունակությունն ավելացնելու տեսանկյունից մեծ օգնություն է ցուցաբերում և այսօր էլ մնում է դրա հավատարիմը: Կարծում եմ, ապագայում Ամերիկայի կառավարությունը հենց այդ ուղղությամբ համագործակցության խորացմանը պետք է ուղղի ջանքերը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է Վրաստանին օգնել երկրի կառավարության կողմից ձեռնարկած «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնության առավել արդյունավետ իրականացման գործում»,- հայտարարում է Լյուք Քոֆին:

Թողնել մեկնաբանություն