ԱՄՆ-ը կանգնած է վրաց ժողովրդի կողքին անվտանգության, մեր բարեկեցության և ազատությունը պաշտպանելու համար. Դավիթ Բաքրաձեն
ԱՄՆ-ը կանգնած է վրաց ժողովրդի կողքին անվտանգության, մեր բարեկեցության և ազատությունը պաշտպանելու համար. Դավիթ Բաքրաձեն

ԱՄՆ-Վրաստան երկկողմ հարաբերություններում, ռազմավարական գործընկերության խարտիան իրենից ներկայացնում է այն ձևաչափը, որը հնարավորություն է տալիս քննարկել նոր ճանապարհներ այս երկկողմ հարաբերությունների զարգացման համար,-այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն:

Նրա խոսքերով, հենց դրան է նվիրվել ռազմավարական գործընկերության խարտիայի նիստը, որի շրջանակներում պարզվել է, որ Վրաստանը ունի պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ:

Բացի այդ, Բաքրաձեն նշել է, որ Վրաստանը կանգնած է ԱՄՆ-ի հետ, եվրոատլանտյան անվտանգության ժողովրդավարական սկզբունքների կողքին:

«Անցած շաբաթ նախաձեռնված Վրաստանի պաշտպանական պատրաստության ծրագրի իրականացմանը զուգահեռ, ունենք ավելի մեծ ներուժ տնտեսական և առևտրական հարաբերությունների խորացման ուղղությամբ, տնտեսական նախագծերի և մասնավոր նախագծերի իրականացման հետքերով, ինչպիսին է Անակլիան:

Բազմակողմ հարաբերություններում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին սպասում ենք այն առաջընթացի ֆիքսումը, որը միաձայն նշվել է, որ ունի Վրաստանը: Բացի այդ, ինչ վերաբերում է մեր տարածքային ամբողջականության հարցին, ԱՄՆ-ից սպասում ենք Վրաստանի կառավարության «քայլ դեպի լավագույն ապագա» նախաձեռնության նկատմամբ աջակցություն»,-հայտարարել է Դավիթ Բաքրաձեն: