ԱՄՆ-ը Իրանից չի հանի պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը չի դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը
ԱՄՆ-ը Իրանից չի հանի պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը չի դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը

Ամերիկայի Միացյալ Նահանգները չի վերացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Թեհրանը չի դադարեցրել ուրանի հարստացման իր ծրագիրը: Այս «Սի Բի Էսին» տված հարցազրույցում հայտարարել է, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, միջուկային համաձայնագրի պայմանների կատարումը նախ պետք է վերականգնվի Իրանի կողմից: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը, Բայդենը ի նշան հաստատման նշան է տվել գլխով:

Միևնույն ժամանակ, միջուկային համաձայնագրի մասին է խոսել Իրանի հոգևոր առաջնորդը: Իրանի հոգևոր առաջնորդը խոսել է միջուկային համաձայնագրի մասին: Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Թեհրանի քաղաքականության փոփոխությունից առաջ, ԱՄՆ-ը պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները: