ԱՄՆ-ը հնարավոր է Հնդկաստանին ևս սահմանի պատժամիջոցներ
ԱՄՆ-ը հնարավոր է Հնդկաստանին ևս սահմանի պատժամիջոցներ

Ամերիկայի միացյալ նահանգները չի բացառում Հնդկաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը: Վաշինգտոնը դրա պատճառ է անվանում Հնդկաստանի կողմից Մոսվային ժամանակակից զենքի գնումը: Գործը վերաբերում է Նյու Դելիի որոշմանը՝ Ռուսաստանը C-400 հրթիռային համալիր գնելու մասին:

Համապատասխան հայտարարությունն արել է Պենտագոնի ղեկավարի օգնական Ռենդել Շրիվերը:

«Չեմ կարող ասել, որ Հնդկաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանվի: Չեմ կարող խոստանալ, որ Հնդկաստանը կլինի բացառություն»,- հայտարարել է Շրիվերը:

Նրա խոսքով, պատժամիջոցների սահմանման որոշումը պետքէ կայացնի նախագահը: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը պատրաստ է, այսօրվանից ռուսական զենքի այլընտրանքի շուրջ վարել բանակցություններ:

Ռուսաստանը և Հնդկաստանը C-400 հրթիռային համալիրի գնման մասին պայմանավորվել էին 2016 թվականին: Եթե գործարքն իրականանա, Մոսկվան Դելիին 2020 թվականին կփոխանցի զենք: