ԱՄՆ-ը հավանաբար մայիսին Երուսաղեմում կբացի դեսպանություն
ԱՄՆ-ը հավանաբար մայիսին Երուսաղեմում կբացի դեսպանություն

ԱՄՆ-ն պաշտոնապես իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխի 2018 թվականի մայիսի 14-ին՝ հրեական պետության ձեւավորման 70-ամյակի առթիվ, հաղորդում է Իսրայելի 10-րդ հեռուստաալիքը` հղում անելով Երուսաղեմի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ դեսպանատունը ժամանակավոր աշխատանքը կսկսի  Երուսաղեմի Առնոն թաղամասում, որտեղ ներկայումս գտնվում է ամերիկյան հյուպատոսական համալիրը:

Հեռուստաալիքը նշում է, որ դեսպանատան տեղափոխումը տեղի կունենա նախկինում հայտարարված ամսաթվից ավելի շուտ եւ կավարտվի 2019-ի վերջին:

2-րդ իսրայելական հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը դեսպանատան տեղափոխման նոր ամսաթվի մասին պաշտոնապես կհայտնի մոտ ժամանակներս, «հնարավոր է, նույնիսկ այսօր»: