ԱՄՆ-ը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սկանդինավցի խաղաղապահներ ուղարկելու նախաձեռնությամբ
ԱՄՆ-ը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սկանդինավցի խաղաղապահներ ուղարկելու նախաձեռնությամբ

ԱՄՆ-ը հանդես է եկել սկանդինավյան խաղաղապահներին, չճանաչված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը:

«Թուրքիայի կողմից ցանկացած տեսակի միջնորդություն կամ խաղաղություն ձախողված նախաձեռնություն է ԱՄՆ-ի ու Հայաստանի համար: Մենք կարծում ենք, որ երկու կողմերն էլ պետք է համաձայնեն սկանդինավյան խաղաղապահների տեղակայման հարցում»,- ասաց Թրամփի խորհրդականը:

Նրա խոսքով ՝ զինված խաղաղապահ ուժերում, պետք է ներկայացված լինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների խաղաղապահներ:

«Մենք աշխատում ենք Սկանդինավյան երկրների կառավարությունների հետ, խաղաղապահ ուժերի ձևավորման ուղղությամբ, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- ասել է Օ’Բրայանը: