ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է միասին աշխատեն, որ պատասխանեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին գործողություններին. Մայք Պոմպեո
ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է միասին աշխատեն, որ պատասխանեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին գործողություններին. Մայք Պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է միասին աշխատեն, որպեսզի պատասխանեն Մերձավոր Արևելքում Թուրքիայի վերջին գործողություններին,- այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում: Այս մասին հաղորդում է «ռոյթերսը»:

«Ես և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնում ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ էին: Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է միասին աշխատեն, որ համոզեն Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից»,- հայտարարել է Մայք Պոմպեոն: