ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները կայուն աջակցություն են հայտնում Վրաստանի և Ուկրաինայի ձգտմանը դաշինքին
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները կայուն աջակցություն են հայտնում Վրաստանի և Ուկրաինայի ձգտմանը դաշինքին

Ամերիկայի Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները կայուն աջակցություն են հայտնում Վրաստանի և Ուկրաինայի ձգտմանը դաշինքին,- այս մասին Twitter սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն:

«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները կայուն աջակցություն են հայտնում Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և դեպի ՆԱՏՕ ձգտմանը: Մենք գնահատում ենք նրանց աջակցությունը և համագործակցությունը: Ուրախ ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին և արժեքներին մերձեցման ճանապարհին այս երկրների ունեցած առաջընթացով»,- հայտարարել է Մայք Փոմփեոն:

ԱՄՆ-ի պետական քարտուղարը սոցիալական ցանցում գրում է, որ Ռուսաստանի կողմից միջին շառավղի միջուկային ուժերի համաձայնության խախտումը աշխարհի բեմին Ռուսաստանի անօրեն մասշտաբային պատկերի մի մասն է: