ԱՄՆ-ը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից
ԱՄՆ-ը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից

ԱՄՆ-ը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ մի քանի րոպե առաջ արտակարգ ճեպազրույցին:

Իրանի և միջազգային վեցյակի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) միջև 2015 թվականին ստորագրված համաձայնագրի նպատակն է Թեհրանի կողմից միջուկային ծրագրից հրաժարվելու դիմաց փուլ առ փուլ չեղարկել տնտեսական պատժամիջոցները: