ԱՄՆ-ը ավելացնում է Վրաստանին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Ուես Միթչել
ԱՄՆ-ը ավելացնում է Վրաստանին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Ուես Միթչել

ԱՄՆ-ը ավելացնում է Վրաստանին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնական Ուես Միթչելը՝ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցկացված միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:

Նրա խոսքով, այդ ճանապարհով ԱՄՆ-ը օգնում է Վրաստանին և Ուկրաինային, որպեսզի կարողանան դիմակայել Ռուսաստանին:

«Մենք օգնում ենք Վրաստանին և Ուկրաինային, որոնց Ռուսաստանը վերջերս սպառնում էր ուժի կիրառմամբ: Ավելացնում ենք այս երկրներին տրամադրվող ռազմական միջոցները, որն անհրաժեշտ է նրանց պաշտպանության համար: Մենք չեղարկել ենք ԱՄՆ-ի նախկին կառավարության կողմից այս երկրներին զենքի մատակարարման վրա սահմանված արգելքը և օգնում երկու պետությունների պաշտպանության ներուժի ավելացմանը»,- հայտարարել է Ուես Միթչելը:

Նա խոսել է նաև Թրամփի վարչության կողմից Եվրոպային տված օգնության մասին: Նրա խոսքով, նախագահ Թրամփը 2017 թվականին Վարշավա այցի ժամանակ խոստացել է Եվրոպայի անվտանգության պաշտպանություն:

«ԱՄՆ-ը բազմիցս ցուցադրել է, որ Եվրոպայի դաշնակիցն է: Սա հաստատել ենք նաև ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նկատմամբ հավատարմությամբ: Մենք նաև իրական ռեսուրսներ ենք ներդրել Եվրոպայի պաշտպանության հզորացման գործում»,- հաայտարարել է պետական քարտուղարի օգնականը:

Միթչելը խոսել է նաև Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մասին: Նա մեկ անգամ ևս կրկնել է պետական քարտուղարի հայտարարությունը, որ ԱՄՆ-ի «նուրբ քաղաքականությունը» Ռուսաստանի նկատմամբ ավարտված է: