ԱՄՆ-ը աջակցում են Վրաստանի ջանքերին, ամրապնդել ժողովրդավարությունը. Ջին Շահին
ԱՄՆ-ը աջակցում են Վրաստանի ջանքերին, ամրապնդել ժողովրդավարությունը. Ջին Շահին

Ամերիկայի Միացյալ նահանգները աջակցում է Վրաստանի ջանքերին, ամրապնդել ժողովրդավարությունը, – այս մասին «Թվիթերում» գրել է սենատոր Ջին Շահինը:

«ես և սենատոր Ռոբ Պորտմանը հանդիպեցինք Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որպեսզի փոխանցեինք երկկուսակցական ուղերձը, որ  Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանի ջանքերին ժողովրդավարության ամրապնդման գործում: Դա անելու համար բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան ապրիլյան համաձայնագրին և փոխզիջման գնան, քաղաքացիների համար ցանկալի արդյունքի հասնելու համար:

Հավատում եմ, որ կա խոր պատրաստակամություն այդ նպատակներին հասնելու, վրաց ժողովրդի համար ավելի պայծառ, անվտանգ ապագա կերտելու համար: Ծանր աշխատանքը պետք է շարունակվի, որպեսզի իրագործվեն զգալի բարեփոխումները: ԱՄՆ-ը համերաշխ է մեր գործընկերների այս ջանքերին», – գրել է սենատորը: