ԱՄՆ-ին է մոտենում «Ֆլորենս» փոթորիկը
ԱՄՆ-ին է մոտենում «Ֆլորենս» փոթորիկը

ԱՄՆ-ին է մոտենում «Ֆլորենս» փոթորիկը: Արևելյան ափից մասսայաբար տարհանում են մարդկանց: Սեփական տունն ստիպված լլքել է ավելի քան երեք հազար մարդ: Փոթորիկը ԱՄՆ է հասնելու այսօր երեկոյան:

Մինչ այդ, օդերևութաբանները տարածել են տեղեկություն, որ աղետը թուլացել է և այժմ շնորհվել է երրորդ աստիճան: Տարհանման մասին հրահանգ է ստացել 1 700 000 մարդ, այդ թվում հարավային և հյուսիսային Կարոլիանիայի և Վիրջինյայի նահանգների բնակիչները: Այդ նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն:

Մասնագետներն ափին կանխատեսում են մեծ ալիքներ, որը հնարավոր է հեղեղի մի քանի շրջան: