ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ռուս դիվանագետի վտարման հետ կապված Վրաստանի որոշմանը
ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ռուս դիվանագետի վտարման հետ կապված Վրաստանի որոշմանը

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կարարող Էլիզաբեթ Ռուդը հայտարարում է, որ ողջունում են ռուս դիվանագետի վտարման հետ կապված Վրաստանի որոշմանը:

«Ռուսաստանի գործողությունները կունենան համապատասխան արձագանք: Մենք տեսնում ենք Վրաստանի այս գործողությունը, որպես համերաշխություն այն երկրների նկատմամբ, որոնք վտարել են ռուս դիվանագետներին և այն պատճառով, որ Ռուսաստանը հարձակվել է Բրիտանիայի քաղաքացու և նրա դստեր վրա՝ Բրիտանիայի տարածքում:

Համապատասխանաբար, մենք ողջունում ենք Վրաստանի որոշմանը, որ նա միացել է այլ երկրներին: 28 երկիր վտարել է հետախուզական ծառայության 158 աշխատակցի և դա այն բանի խորհրդանիշն է, որ միասնական են և նրանց համար անընդունելի է այդ գործողությունը»,- հայտարարել է Էլիզաբեթ Ռուդը: