ԱՄՆ դեսպանություն. Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին՝ խորհրդարանն ուժեղացնելու և ապագա ընտրություններն ավելի ազատ ու արդար դարձնելու համար
ԱՄՆ դեսպանություն. Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին՝ խորհրդարանն ուժեղացնելու և ապագա ընտրություններն ավելի ազատ ու արդար դարձնելու համար

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցի վերաբերյալ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, զեկույցը շեշտում է նշանակալի բարեփոխումների շարունակության անհրաժեշտությունը քարոզչության ֆինանսավորման, կազմի և վեճերի լուծման առումով:

Դեսպանությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին բարեխղճորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին, որպեսզի Խորհրդարանն ուժեղանա, և ապագա ընտրություններն ավելի ազատ ու արդար լինեն:

«Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցի հրապարակումը: Զեկույցը ընդգծում է կարևոր բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը, մասնավորապես քարոզչության ֆինանսավորման, ընտրական վարչության կազմի և վեճերի լուծման առումով: Միացյալ Նահանգները կիսում է այս մտահոգությունը և կոչ է անում խորհրդարանին շարունակել բարեփոխումների վերաբերյալ լայն և ներառական բանավեճի գործընթացը, որը կբավարարի ԺՀՄԻԳ-ի բազմամյա հանձնարարականները: Այս կարևոր բարեփոխումները կամրապնդեն քաղաքական բազմակարծությունն ու ժողովրդավարությունը, կօգնեն Վրաստանին հասնել իր եվրաատլանտյան ինտեգրման նպատակներին: Քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը, ներառյալ ընդդիմության կուսակցությունները, որոնք ներկայումս գտնվում են խորհրդարանից դուրս, ունեն կարևոր տեսլականներ, որոնք պետք է հաշվի առնվեն: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին, որպեսզի խորհրդարանն ուժեղանա, և առաջիկա ընտրություններն ավելի ազատ ու արդար լինեն», – ասված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակեց իր վերջնական զեկույցը Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: