ԱՄՆ դեսպանություն. Լրագրողների վրա հարձակումը անընդունելի է, նրանք պետք է կարողանան անվտանգ աշխատել ժողովրդավարական երկրներում
ԱՄՆ դեսպանություն. Լրագրողների վրա հարձակումը անընդունելի է, նրանք պետք է կարողանան անվտանգ աշխատել ժողովրդավարական երկրներում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը արձագանքում է «Ֆորմուլա» հեռուստաընկերության աշխատակիցների դեմ հարձակման ու վանդալիզմի փաստին:

Դեսպանատան կարծիքով, լրագրողների վրա հարձակվելն անընդունելի է, և լրագրողները պետք է կարողանան անվտանգ գործել ժողովրդավարական երկրներում:

Դեսպանությունը իշխանություններին կոչ է անում դեպքերի արագ, մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն անցկացնել:

«ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է նախօրեին «Ֆորմուլա» հեռուստաընկերության աշխատակիցների վրա իրականացված հարձակումը և վանդալիզմը: Դրան նախորդել էր «Ֆորմուլա»-ի լրագրող Վախո Սանայային փետրվարին ծեծելու միջադեպը: Մենք կոչ ենք անում իշխանություններին արագ, մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննություն անցկացնել այս դեպքերի վերաբերյալ:

Լրագրողների վրա հարձակվելն անընդունելի է: Ժողովրդավարական երկրներում լրագրողները պետք է ունենան ազատություն և կարողանան անվտանգ գործել: Շատ կարևոր է, որ նրանք ի վիճակի լինեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները` ապահովելու հասարակության իրազեկությունը, պետական ​​ինստիտուտների և կառավարության հաշվետվողականությունը», – ասվում է դեսպանության հայտարարության մեջ: