ԱՄՆ դեսպանը Վախտանգ Գոմելաուրիին շնորհավորել է Ոստիկանի օրվա առթիվ և հանձնել խորհրդանշական նվեր
ԱՄՆ դեսպանը Վախտանգ Գոմելաուրիին շնորհավորել է Ոստիկանի օրվա առթիվ և հանձնել խորհրդանշական նվեր

Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանի հետ: Տեղեկությունն այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը:

Գործակալության փոխանցմամբ, դեսպանը Ներքին գործերի նախարարին շնորհավորել է Վրաստանին Ոստիկանության օրվա առթիվ և հանձնել խորհրդանշական նվեր:

Հանդիպմանը Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին կորոնավիրուսային նոր համաճարակի դեմ արդյունավետ պայքարում աջակցության և Վրաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումներին անձնական պաշտպանության միջոցներ փոխանցելու համար:

Իր հերթին, Քելլի Դեգնանն ընդգծել է «Կովիդ 19»-ի դեմ պայքարում վրաց իրավապահների կողմից ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմը և Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ձեռնարկած արդյունավետ միջոցառումների համար:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի վերջին հայտարարությունները՝ կապված Ռիչարդ Լուգարի ​​հանրային առողջության հետազոտական ​​կենտրոնին առընչվող և վերջին շրջանում Ռուսաստանի բռնազավթիչ ուժերի կողմից վրացական գյուղերի հարակից տարածքում վերսկսած ապօրինի այսպես կոչված բոդերիզացիա հարցերը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան