ԱՄՆ-ի դեսպանատունը համաձայնում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գնահատականին, որ Վրաստանում նախագահական ընտրությունները անց են կացվել մրցունակ միջավայրում. Էլիզաբեթ Ռուդ
ԱՄՆ-ի դեսպանատունը համաձայնում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գնահատականին, որ Վրաստանում նախագահական ընտրությունները անց են կացվել մրցունակ միջավայրում. Էլիզաբեթ Ռուդ

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը համաձայնում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության գնահատականին, որ Վրաստանում նախագահական ընտրությունները անց են կացվել մրցունակ միջավայրում,-այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները կատարող՝ Էլիզաբեթ Ռուդը:

Նրա խոսքերով ընտրողներին հնարավորություն է տրվել արտահայտել սեփական մտքերը:

«Մեր դեսպանատունը կիսում է նաև այն հիմնախնդիրները, որոնք գրանցվել են ընտրություններին թերությունների տեսքով և հույս ունենք, որ երկրորդ տուրում այդ թերությունները կվերանան: Մենք ընտրությունները դիտում ենք որպես հնարավորություն, որ Վրաստանը իրեն դրսևորի սեփական ժողովրդավարական ընտրական համակարգով»,-հայտարարել է Էլիզաբեթ Ռուդը: